Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքական արժույթի փոխարժեքն ուրբաթ օրը կրկին իջել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի` փոխարժեքի նվազեցման շարունակման մասին հայտարարության ֆոնին, և դա են վկայում առևտրի տվյալները։
Երեկ երեկոյան թուրքական արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր 12,52, մինչդեռ Էրդողանի ելույթից առաջ այս ցուցանիշը 12,29 էր։
Թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 40%-ով, իսկ երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանվել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Օրական նման կտրուկ անկումը առավելագույնն է վերջին 20 տարիների ընթացքում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց իջեցնել զեղչման տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%, իսկ երկուշաբթի Էրդողանը հեռուստատեսային ուղերձում կրկին հանդես եկավ զեղչման տոկոսադրույքի իջեցման օգտին։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել էին անգործունակության մեջ և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պայմաններում։ Թուրք առաջնորդը մերժել էր կոչը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան 2023 թվականի հունիսին նախատեսվածի համաձայն։