կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 10:23
Քաղաքական

Մանկապարտեզ չի, որ Դուք պետք է դուրս գաք, երբ որ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավոր է խոսում. Ալեն Սիմոնյանը`ՀՊ նախագահին

ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ  խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հունից հանեց ՀՊ նախագահ Լևոն Յոլյանի՝ դահլիճից դուրս գալու ցանկությունը։

Նա հանդիմանեց Յոլյանին` ասելով. «Պարո՛ն Յոլյան, շնորհակալություն, որ վերադարձաք։ Ես Ձեզ խնդրում եմ, ԱԺ պատգամավոր է խոսում և խոսքը վերաբերում է ձեզ: Ես չեմ պատկերացնում, թե այդ ինչ հրատապ գործ պետք է լինի, որ Դուք դահլիճում չլինեք, երբ որ… Սա բան չի, մանկապարտեզ չի, որ Դուք պետք է դուրս գաք, երբ որ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավոր է խոսում։ Խնդրում եմ, մի՛ լքեք դահլիճը։ Դա վերաբերմունք է նաև»: