կարևոր
1468 դիտում, 9 ժամ առաջ - 2025-05-09 17:24
Աշխարհ

Մերձավոր Արեւելք. Թրամփի վարչակազմը ձգտում է վերահսկողություն հաստատել Սուեզի ջրանցքի վրա

Մերձավոր Արեւելք. Թրամփի վարչակազմը ձգտում է վերահսկողություն հաստատել Սուեզի ջրանցքի վրա
Վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ աս Սիսիին հայտարարել է՝ ցանկանում է հասնել ամերիկյան առեւտրային եւ ռազմական նավերի անվճար անցմանը Սուեզի ջրանցքով, որն ապահովում է աշխարհի ծովային առեւտրի 12 տոկոսի վերահսկողությունը:

Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտնել է՝ մտադիր է Կահիրեից աջակցություն ստանալ հուսիտների դեմ գործողություններում, ներառյալ ռազմական օգնությւն, հետախուզական տվյալների փոխանակում կամ ֆինանսավորում (հիշեցնենք՝ վերջին ժամանակներս Պենտագոնը եւ ՑԱԽԱԼ-ը կտրուկ ինտենսիվացրել են հարվածները Եմենի այն շրջանների ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվծքների օբյեկտներին, որոնք վերահսկվում են «Անսար Ալլա» շարժման կողմից): Ի դեպ, Եգիպտոսի առաջնորդը հրաժարվել է կատարել այդ պահանջները՝ Գազայի հատվածում մշտական հրադադարը անվանելով «հուսիտներին կանգնեցնելու լավագույն միջոցը»: Վերջինների առաջնորդները շտապել են հերքել ավելի վաղ հնչած Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եմենի դիմադրության ուժերն իբր համաձայնել են չհարձակվել Կարմիր ծովում նավերի վրա, հետեւաբար ռազմաքաղաքական լարվածությունը տարածաշրջանում միայն կաճի՝ բազմապատկելով միջազգային ծովային նավարկության ռիսկերը:

WSJ-ն նշում է՝ Թրամփը հրապարակավ եւ անձնական զրույցներում պնդում է, որպեսզի Եգիպտոսը նաեւ փոխհատուցի Ամերիկային Սուեզի ջրանցք տանող նավագնացության ուղիների պաշտպանության ծախսերը։ Նա, մասնավորապես, Truth Social սոցիալական ցանցի միջոցով կոչ է անում թույլատրել ջրանցքով ազատ անցումը ամերիկյան ռազմական եւ առեւտրային նավերի համար։

Միևնույն ժամանակ, ջրանցքով Կարմիր ծովի նավահանգիստներ եւ դեպի այնտեղ տարանցման արժեքը անընդհատ աճում է։ 2024ի գարնանը Սուեզի ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան հայտարարել է՝ Կարմիր ծովի նավահանգստներ մեկնող եւ այնտեղից դուրս եկող նավերի բեռնափոխադրման գները մոտ 9 անգամ աճել են՝ հասնելով 6800 դոլարի մեկ բեռնված կոնտեյների համար, մինչդեռ ճգնաժամից առաջ (Գազայում) դրանք կազմում էին 750 դոլար։ Նա նաեւ հայտնել է «բունկերային վառելիքի արժեքի հետագա աճի եւ ջրանցքով անցնող նավերի ապահովագրության» մասին։ Բացի այդ, 2024ի սեպտեմբերի 1-ից Եգիպտոսի էլեկտրոնային ծառայություններից օգտվող նավերի վճարները ջրանցքով անցնելիս ավելացել են 6 անգամ․ 50 դոլարից մինչեւ 300 դոլար, եւ 2025ից ի վեր այս վճարը բարձրացվել է մինչեւ 500 դոլար:

Իսկ ԱՄՆ-ի հետաքրքրությունն այդ զարկերակի հանդեպ հինավուրց է։ Ըստ առկա տեղեկությունների՝ 1951ին «Միջերկրածովյան ՆԱՏՕ» նախագծի շրջանակներում ԱՄՆ - ը խնդրել է Մեծ Բրիտանիային Սուեզի ջրանցքի կառավարման հարցում հնարավոր գործընկերության մասին։ Այդ ժամանակ Լոնդոնը, Վաշինգտոնի «օգնությամբ», դուրս մղվեց Հորդանանից եւ Պաղեստինից (նախկին բրիտանական գաղութներ), ինչպես նաեւ Եթովպիայի արեւելքում գտնվող Օգադենից (այս երկրի տարածքի մեկ երրորդը), որտեղ բրիտանական կազմավորումների օգնությամբ նախատեսվում էր այն միացնել Բրիտանական, այսինքն՝ հյուսիս-արեւմտյան Սոմալիին (այժմ քվազի-անկախ «Սոմալիլենդ»): Նման իրավիճակում Լոնդոնը չհամաձայնեց ԱՄՆ – ին ներգրավել Սուեզի ջրանցքի կառավարման մեջ .նմանատիպ էր նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մասնակցում էր ջրանցքի կառավարմնը: Եվ 1940-ականների կեսերին (ոչ առանց Վաշինգտոնի «աջակցության») իր պրոտեկտորատներից զրկված Սիրիան եւ Լիբանանը։ Կարծես վրեժ լուծելով՝ ԱՄՆ-ը հրաժարվեց աջակցել Լոնդոնի եւ Փարիզի ագրեսիային Իսրայելի հետ դաշինքում Եգիպտոսի դեմ 1956ին՝ Գամալ Աբդել Նասերի հրամանագրից հետո՝ Սուեզի ջրանցքի եւ նրա ափերի երկայնքով բրիտանացիների կողմից վերահսկվող գոտու ազգայնացման մասին։ Հետագայում Միացյալ Նահանգները կենտրոնացավ Իսրայելա-հորդանանական նախագծի (1966) աջակցության վրա, որը նախատեսում էր Կարմիր ծովի Աքաբա նավահանգստից (Հորդանան) մինչեւ Իսրայելի հարավային Նեգեւի անապատ եւ Աշկելոն (Իսրայելի Միջերկրական ծովի ափ) 285 կմ երկարությամբ ջրանցք կառուցել։ Եգիպտոսը, ակնհայտ պատճառներով, շարունակում է դեմ լինել նախագծին։

Կահիրեի գագաթնաժողովում Արաբական առաջնորդների կողմից մերժված Թրամփի եւ նրա շրջապատի մի մասի սկանդալային նախաձեռնությունը Գազայի հատվածը «բարեկարգելու» (այնտեղից պաղեստինցի արաբներին Հորդանան եւ Եգիպտոս արտաքսելու) եւ ամերիկյան ուժեր մտցնելու վերաբերյալ նույնպես կապված է Սուեզի ջրանցքի այլընտրանքի հետ (ԱՄՆ-ն եւ Իսրայելը ս.թ. մարտից բանակցություններ են վարում Սուդանի, Սոմալիի եւ Սոմալիլենդի իշխանությունների հետ Գազայից պաղեստինցիներին այնտեղ վերաբնակեցնելու համար: Բացի այդ, բազմաթիվ աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունն այյդ նպատակով դիտարկում է Մարոկկոն, Մավրիտանիան, Լիբիան։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ պաղեստինցիների վտարումից հետո «ԱՄՆ - ը կկարողանա դանդաղ եւ ճշգրիտ սկսել կառուցել այն, ինչը կդառնա երկրի վրա ամենամեծ եւ ամենադիտարժան նախագծերից մեկը»: «Դիտարժան» նախագիծն Թրամփի կողմից չի մատնանշվել, բայց, ամենայն հավանականությամբ, նկատի ունի հենց Սուեզի ջրանցքի այլընտրանքային ջրային երթուղին։ Քանի որ, ըստ գոյություն ունեցող տեղեկատվության, առկա է նշվածին հարակից իսրայելական ջրանցքի նախագիծը՝ Էյլաթ նավահանգիստը (իսրայելական Կարմիր ծովի նավահանգիստ)՝ Նեգեւ – Գազա անապատը՝ 225 կմ երկարությամբ: Այս նախագծին նույնպես աջակցում են Վաշինգտոնում, իսկ Նեթանյահուի ռեժիմի գործողությունների տրամաբանությունը ավերված հատվածի մեծ մասում ավանդաբար ուղղված է տեղի արաբ բնակչության հարկադիր արտագաղթին: Վերը նշվեց՝ աս-Սիսիի կառավարւթյունը դեմ է արտահայտվել այս նախագծին, ինչպես նաեւ մերժում է Էյլաթ-Նեգեւ-Աշկելոն (255 կմ երկարությամբ) գծով զուգահեռ տարբերակը, որը հայտնի է որպես «Բեն-Գուրիոն» նախագիծ:

Ռուս քաղաքագետ Եվգենի Շեւցովը նշում է․ «Բեն Գուրիոն» ջրանցքի կառուցման ակտիվ փուլը՝ նախնական նախապատրաստումը, շինարարական տարածքի մաքրումը, հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, մեկնարկել է 2023ի հոկտեմբերի 7-ին (այսինքն՝ հենց այն օրը, երբ Գազայից ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները հարձակվեցին իսրայելական սահմանամերձ բնակավայրերի վրա, որը գովերգված հատուկ ծառայություններն ու ՑԱԽԱԼ – ը տարօրինակ զուգադիպությամբ բաց թողեցին։ Անվտանգության ոլորտում շինարարությունն ապահովելու համար ներգրավված են ամերիկյան գործընկերները։

Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետության (նախկին բրիտանական Սոմալի) իշխանությունները ս.թ. ապրիլի կեսերին ամերիկացիներին առաջարկեցին անժամկետ վարձակալել Ադենի ծոցում գտնվող Բերբերում գտնվող նավահանգիստը եւ հարակից թռիչքուղին ավելի քան 40 կմ՝ Վաշինգտոնի կողմից պետության ճանաչման դիմաց (այդ օբյեկտները Սոմալիի այն ժամանակվա Հանրապետության հետ ապրանքային բարտերով վարձակալել է Խորհրդային Միությունը 1972-77աններին)։

«...Շատ երկրներ, երբ ստիպված են ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, ընտրում են վերջինը: Մենք հետեւողականորեն ընտրել ենք եւ շարունակելու ենք ընտրել Ամերիկան, Թայվանը եւ այլ ազատ, ժողովրդավարկան գործընկերներ», – հավաստիացրել է Սոմալիլենդի ղեկավար Աբդիրահման Մոհամեդ Աբդուլահ ին անցած հունվարի կեսերին Թրամփին ուղղված նամակում: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկը նախապես հավանության է արժանացել Վաշինգտոնում։

Այսպիսով, Սուեզի ջրանցք-Կարմիր ծով-Հնդկական օվկիանոս երթուղին վերահսկելու Թրամփի վարչակազմի ծրագրերը ներառում են այս ամբողջ տարածաշրջանըՆման նախագծի Սուեզի հատվածում Վաշինգտոնի եւ Թել Ավիվի քաղաքական ճնշումը Կահիրեի վրա հաստատ կուժեղանա։ Եգիպտոսի իշխանություններից պահանջվում է համաձայնություն ոչ միայն ջրանցքով ամերիկյան տարանցման արտոնյալ բնույթի, այլեւ Սուեզի երթուղուն այլընտրանքային իսրայելական (փաստացի ամերիկա-իսրայելական նախագծերի) իրականացման հարցում «չեզոքության» համար։ Թրամփը նաեւ հայտարարել է՝ «առանց ԱՄՆ-ի Սուեզի ջրանցքը գոյություն չէր ունենա», եւ որ ներկայումս հենց ամերիկյան ռազմական նավերն են ապահովում նավարկությունը այս զարկերակի երկայնքով:

Նման անթաքույց ճնշման պայմաններում, որը հղի է ներքաղաքական ապակայունացմամբ՝ «Բեն Գուրիոն ջրանցքի» տեսքով այլընտրանքային ծովային ճանապարհի իրականաման դեպքում, Կահիրեն ամրապնդում է կապերը Շանհայի համագործակցության կազմակերպության ոչ արեւմտյան անդամ պետությունների հետԱյսպես, մայիսի սկզբին ավարտվել են Եգիպտոսի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են «Քաղաքակրթության արծիվ 2025»։ Ավելի վաղ՝ մարտին, հայտնի էր դարձել, որ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտու գլխավոր վարչությունը եւ արդյունաբերական զարգացման վարչությունը Xin Feng Egypt Steel-ի եւ նրա մայր Xin  Feng China-ի հետ համաձայնագիր են ստորագրել ինը արդյունաբերական նախագծերի վերաբերյալ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 1,65 միլիարդ դոլար:  Իսրայելական ԶԼՄ-երը պնդում են՝  եգիպտացիներն ունեն չինական ՀՕՊ առաջատար համակարգ՝ HQ-9B, որը հիշեցնում է ռուսական C-400 համալիրները եւ կարող է թիրախներ որսալ զգալի հեռավորությունների վրա: Հնարավոր է, վերջապես շարժվեն Արաբական խոշորագույն երկրի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ դադար առած բանակցությունները։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարության ընթացքում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը կներկայացվի բարձր մակարդակով:

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի