Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ջամու եւ Քաշմիր շրջանում սկսվել են հնդիկ եւ պակիստանցի զինծառայողների բախումները։ Կան առաջին զոհերը։ Այդ պահից եւ գրեթե երկու շաբաթվա ընթացքում երկարատեւ հակամարտության նոր փուլը սկսեց ակտիվորեն զարգանալ՝ սպառնալով վերաճել մեծ պատերազմի՝ Իսլամաբադի դաշնակից Չինաստանի ներգրավմամբ։ «Սինդուր» գործողության շրջանակներում մայիսի 7 – ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածում՝ Բահավալպուրում, Կոտլիում, Սիալկոտում, Մուրիդքում, Մուզաֆարաբադում եւ այլ բնակավայրերում գտնվող «ահաբեկչական ճամբարներին»: Hindustan Times-ի տեղեկություններով՝ ճամբարների մի մասում են գտնվում «ջաիշ-ե-մուհամմադ» եւ «լաշքար-ի-թայբա» իսլամիստական ահաբեկչական խմբավորւփմների շտաբներն ու ուսումնական կենտրոնները: Նարովա շրջանի ճամբարներից մեկը ծառայում է որպես ԱԹՍ-ների բազա, որոնց օգնությամբ, ըստ պարբերականի, Հնդկաստանի տարածքում զենք, զինամթերք եւ թմրանյութեր են նետել: Նյու Դելիում ընդգծել են՝ պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել, եւ որ գործողությունները էսկալացիոն բնույթ չեն կրել: Պակիստանը նույնպես մի շարք հարվածներ է հասցրել Հնդկաստանի տարածքին եւ միաժամանակ հայտարարել հնդկական հարվածների հետեւանքով 26 սպանված քաղաքացիական անձանց եւ 46 վիրավորների մասին: Նշվում է նաեւ երկու մզկիթների եւ էլեկտրակայանի վնասման մասին։ Հնդկաստանի ոստիկանթոթյունն իր հերթին հայտնել է՝ Պակիստանի հարվածների հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 48 մարդ: Բացի այդ, Հնդկաստանի ուժայինները հայտարարել են, որ ոչնչացրել են 70 ահաբեկչի։ Մայիսի 7 – ի առավոտյան ԶԼՄ-ներում, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրներին, տեղեկություններ են հայտնվել հնդկական ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռների ոչնչացման մասին՝ երկու Rafale եւ մեկ Mirage 2000 (հնդիները ճանաչել են դրանց կորուստը), երկու անօդաչու թռչող սարք, բրիգադի շտաբ, ավիաբազա եւ անցակետ:
Քաշմիրի ահաբեկչությունները, ինչպիսին ներկայիս առճակատման տրիգերն է, կանոնավոր են դիտարկվող տարածաշրջանի համար, սակայն պատերազմը չի համապատասխանում Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի ազգային շահերին։ Միեւնույն ժամանակ, նման ահաբեկչական գործողությունը ուրիշի դրոշի ներքո ձեռնտու է անգլոսաքսերին, առաջին հերթին ԱՄՆ-ին, որը կցանկանար շրջապատել ՉԺՀ-ն ճակատային օղակով եւ ակտիվորեն զբաղվում է հնդկացիների եւ պակիստանցիների միմյանց դեմ լարմամբ (Վաշինգտոնը դեռ փետրվարին վերսկսել է Պակիստանյան F-16-ների համար բաղադրիչների մատակարարումը, ընդ որում՝ Հնդկաստանին առաջարկվել է պատվիրել F-35 կամ հաջորդ սերնդի F-47 կործանիչ եւ ավելի շատ ամերիկյան զենք գնել)։
Նշանակալից պահ. Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտությունը սկսվեց ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի Նյու Դելի կատարած չորսօրյա այցի ժամանակ։ Ըստ էության, նա տվեց վերահսկվող հիբրիդային պատերազմի մեկնարկը, որը անգլոսաքսերը կարող են կառավարել «մեծ Աֆղանստանի» ձեւավորման նշանառությամբ, որն ուղղված է առաջին հերթին Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ։ Դրա օգտին է խոսում նաեւ անգլոսաքսերի կողմից աջակցվող իսլամիստների կտրուկ ակտիվացումը։
Օրինակ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հրթիռային հարվածներից բառացիորեն մի քանի ժամ առաջ լրատվամիջոցներում տեղեկատուվթյուն հայտնվեց, որ այսպես կոչված Բելուջիստանի ազատագրական բանակը (ԲԱԲ) վերահսկողություն է հաստատել Պակիստանի Մանգոշեր քաղաքի նկատմամբ։ Չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ գրավվել են Պակիստանին պատկանող ռազմական օբյեկտներ եւ կառավարական գործակալություններին պատկանող վարչական շենքեր։ Տարածաշրջան ուղարկված համալրումները դարանակալվել էին բելուջական զինյալների կողմից, որոնք վերահսկողություն էին հաստատել Պակիստանի գլխավոր N-25 մայրուղու վրա, որը կապում է Քվետան եւ Կարաչինւ։ ԲԱԲ-ի կողմից գրավվել են նաեւ Մանգոչեր տանող Ռահիմաբադի, Գարիի եւ Խազինայի անցակետերը։
Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի վերջին, օգտվելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ արդեն ընթացող ռազմական բախումներից, վերջինիս տարածք փորձեցին ներխուժել Աֆղանստանից ժամանած իսլամիստները։ Դրանք ոչնչացվել են պակիստանցի սահմանապահների կողմից՝ FPV-դրոնների ակտիվ կիրառման շնորհիվ։ Սպանվածների մարմինները հատուկ դրել են սահմանի մոտ, որպեսզի նրանց համախոհներին ու տիկնիկավարներին ցույց տան, թե ինչի են հանգեցնում նման հարձակումները։
Արեւելյան Ասիայի համար որոշակի ապակայունացնող դեր է խաղում նաեւ Մերձավոր Արեւելքում պատերազմի գործոնը, որն արեւմտյան լրատվամիջոցների գրագետ աշխատանքի շնորհիվ հրահրելով բողոքի ցույցերի վերսկսումը մուսուլմանական մեծամասնություն ունեցող միակ հնդկական տարածաշրջանում։ Բառացիորեն «Սինդուր» գործողության մեկնարկի նախօրեին, Սրինագար քաղաքում, որը Ջամու եւ Քաշմիր նահանգի մայրաքաղաքն է, տեղի է ունեցել տեղի ուժային կառույցների ղեկավարների նիստը, որտեղ քննարկվել են բողոքի ակցիաների կանխմանն ուղղված քայլերը: Նշվել է՝ նահանգի բնակիչներն ուշադիր հետեւում են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին եւ «ցանկացած էսկալացիա կարող է մարդկանց փողոց դուրս գալու պատճառ դառնալ»:
Աֆղանստանի եւ նրան սահմանակից շրջանների ապակայունացման ճարտարապետներից մեկը՝ Զ. Բժեզինսկին, դեռեւս 2010-ականների սկզբին հայտարարել էր՝ Արեւելյան Ասիայում անխուսափելի է մինչեւ 2 միլիարդ մարդու մահով միջուկային պատերազմը. այնքան կրիտիկական է 20 – րդ դարի երկրորդ կեսին անգլոսաքսերի կողմից ձեւավորված իրավիճակը Պակիստան-Հնդկաստան-Չինաստան եռանկյունում։ 1947ից եւ բրիտանական գաղութարարների տարածաշրջանից պաշտոնապես հեռանալուց հետո Հնդկաստանը, Պակիստանը եւ Չինաստանը վերահսկում են Քաշմիրի ճգնաժամային շրջանի (Հինդուստան թերակղզու հյուսիս-արեւմուտք) տարածքի համապատասխանաբար 45%, 35% եւ 20% տոկոսը:
Հենց անգլոսաքսերի կողմից դրված «ականները»՝ Քաշմիրի պատկանելության մասին վեճերի տեսքով, հանգեցրին մի շարք պատերազմների Հնդկաստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ։ Այսօր յուրաքանչյուր երկիր ազդեցության եւ վերահսկողության գոտիները տեսնում է յուրովի, մինչդեռ Չինաստանի, Հնդկաստանի եւ Պակիստանի զինված ուժերը միասին ունեն ավելի քան 3 միլիոն զինծառայող, 2000 կործանիչ, 13000 հրետանային միավոր եւ 14000 տանկ։ Բացի այդ, այս բոլոր երկրներ ունեն միջուկային մարտագլխիկներ՝ համապատասխանաբար մոտ 600, 170 եւ 164:
Պակիստանի պաշտպանության նախարար Ասիֆն արդեն հայտարարություն է արել, որ եթե Հնդկաստանը համարձակվի հարձակվել Պակիստանի վրա եւ նրա գոյությունը վտանգի ենթարկվի, «աշխարհում ոչ ոք չի գոյատեւի»: Սակայն հնդիկ պաշտոնյաները մայիսի 7-ի գիշերը ճեպազրույցում հայտնել են՝ առայժմ որեւէ հայտարարություն չեն անի, քանի որ «իրավիճակը շարունակում է զարգանալ»: Դրա շնորհիվ Հնդկաստանի եւ Պակիստանի դիմակայությունը դեռեւս դուրս չի գալիս նախորդ նմանատիպ հակամարտությունների շրջանակներից եւ միջուկային զենքի կիրառման մասին խոսք չի գնում։ Բացի այդ, հակամարտության տեղանքը գտնվում է լեռնային տարածքում, որտեղ միջուկային զենքը արդյունավետության առումով գրեթե անհեռանկարային է, քանի որ դրա վնասակար գործոնները իրականում չեզոքացվում են աշխարհագրությամբ։
Արտաքին շահագրգիռ կողմերի տեսանկյունից Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ էսկալացիան կարող է նպատակ ունենալ բարենպաստ եւ շահավետ ազդեցություն ունենալ ամերիկացիների համար (արագացնելով-ճիշտ ուղղությամբ մղելով) Նյու Դելիի հետ Թրամփի վարչակազմի ներկայիս բանակցությունների հետագա ընթացքի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարցերի շուրջ ԱՄՆ-ի բանակցությունների վրա, որոնք կսկսվեն մոտ ապագայում:
Թրամփիստների գործողություններից եւ հայտարարություններից ելնելով՝ Հնդկաստանի հետ առեւտրային գործարքի շրջանակներում բանակցությունները չպետք է հետաձգվեն: Ընդհակառակը, դրանք պետք է խթանեն Չինաստանից արտադրությունների հնարավորինս արագ տեղափոխումը Հնդկաստան եւ Հնդկաստանի կողմից ամերիկյան ապրանքների (ներառյալ նավթի) գնումը, որոնք առայժմ մնում են բավականին ցածր մակարդակի վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ն դեռեւս մեծ առեւտրային դեֆիցիտ ունի Հնդկաստանի հետ։
Միեւնույն ժամանակ, բացի Թրամփից եւ նրա թիմից, տարածաշրջանում իրենց խաղը վարում են բրիտանացիները, ձախակողմյան գլոբալիստները եւ եվրոպական էլիտաների մի մասը, որոնք բոլորովին այլ տեսլական ունեն ապագայի եւ աշխարհի, եւ հենց ԱՄՆ-ի վերաբերյալ: Եվ որոնց համար գաղտնիք չէ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ երկարատեւ պատերազմը սպառնում է Ուկրաինայի ներկայիս ռեժիմին, քանի որ Պակիստանն՝ իր գործարանների միջոցով (ներառյալ չինական սարքավորումներով) եւ Չեխիայի միջնորդությամբ, ներկայումս հանդիսանում է Ուկրաինայի զինված ուժերի հրետանային արկերի հիմնական մատակարարը եւ սլավոնական արյունահեղության շարունակությունը:
Օլեգ Սերգեեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի