կարևոր
454 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-08 19:39
Քաղաքական

Շուշիի ազատագրման և զարգացման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը․ Վարդան Գալստյան

Ներկայացնում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամ Վարդան Գալստյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած «Շուշի. վերադարձ լինելու է» միջոցառմանը։

«Շուշիի ազատագրումը հնարավոր դարձավ նաև քաղաքական կայուն առաջնորդության, նորաստեղծ Արցախի Հանրապետության պետական համակարգի արդյունավետ գործառնման պայմաններում։ 

Զուր չէ Դրաստամատ Կանայանի այն խոսքը, որ «ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին»։ 

Այս համատեքստում կարելի է ասել, որ Բերդաքաղաքի ազատագրումը հիմք հանդիսացավ  ապագայում Բերձորի ազատագրման և Մայր Հայաստանը Արցախ աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհի բացմանը։ 

Հենց Շուշիի ազատագրումից հետո բարձրացավ ազատամարտիկների մարտական ոգին։ Հաջողությամբ իրականացված ռազմական գործողությունը նոր հույս հաղորդեց ողջ հայությանը։ 

Ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ քաղաքի զարգացման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը։ 

Շուշիի ազատագրմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ աշխարհի տարբեր երկրներից։ 

«Հարսանիք լեռներում» գործողության իրագործումը հնարավոր դարձավ շնորհիվ այն անձանց, ովքեր ոչ միայն մարտի դաշտում, այլև պետականաշինության գործում ունեցան իրենց հսկայական ներդրումը։ 

Նրանց ջանքերով է, որ շուրջ 3 տասնամյակ Անառիկ բերդաքաղաքը եղել Արցախի կրթական և մշակութային կենտրոնը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։