կարևոր
430 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-09 11:57
Հասարակություն

Ոչ մեկ իրավունք չունի մեր եռատոնից հանել որևէ մասնիկ, այն մեկ միասնական տոն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից», — Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ պաշտոնյաները չեն համարում, որ սա Եռատոն է, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․

«Ես Ձեզ հետ եմ զրուցում, ոչ թե ժամիշխանների հետ։ Որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Դուք, ես, նոր սերունդը պետք է որոշի՝ մեր ապրած կյանքն անցյալ կատարյա՞լ է, ժամանակավո՞ր է, ուրի՞շը պետք է մեր փոխարեն որոշի՝ հայրենիքը որն է, տոնը որն է։ Եռաբլուրը, Անմար կրակը, Մայր Հայաստանը՝ յուրաքանչյուր տեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, մեր բոլոր սերունդների հավաքավայրն է։ Դա մեր հարգանքը մատուցելու, նաև տոնելու վայրն է։ Ոչ մի անուն իմ, Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերնդի փոխարեն չի որոշելու։ Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք կունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»։

Րաֆֆի Հովհաննիսյանը Հաղթանակի զբոսայգի էր եկել թոռնիկի՝ Լեո Ռիչարդի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում