|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Իր ոլորտի մասով զեկուցում էր ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նա նախ խոսեց փրկարար ծառայության մասին՝ ընդգծելով, որ արդեն ճգնաժամային կառավարման կենտրոններ կան բոլոր մարզերում: Օրվա ընթացքում ստանում են 4-6 հազար զանգ: Նախարարը նշեց, որ առաջիկայում մտադիր է միացնել հիդրոմետ ծառայությունն ու հակակարկտային համակարգերի ծառայությունը:
Պատգամավորների հարցերի մեծ մասը վերաբերում էր հակակարկտային կայանների ոչ բավարար լինելուն, ինչ պատճառով էլ գյուղացիների բերքը փչանում է: Նախարարը նշեց, որ Հայաստանին պետք են, ընդհանուր առմամբ, 4 հազարից ավելի հակակարկտային կայանքներ, որոնցից յուրաքանչյուրն արժե 3,5 միլիոն դրամ:
Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե հիմնականում ի՞նչ հարցերով են քաղաքացիները զանգահարում ՏԿԱԻ թեժ գծին:
«Հիմնականում զանգում են, որովհետև տան դուռը փակվել է և չեն կարողանում բացել: Եղել է դեպք, որ 89 տարեկան տղամարդ է զանգել ու ասել. «Պետք է գաք՝ պամպերսս փոխեք»: Ամեն ինչի համար էլ զանգ են տալիս, էլ չեմ ասում, որ երեխան կարող է զանգել ու ասել՝ եկեք՝ մաթեմատիկայի խնդիրս լուծեք»,- ասաց նախարարը: