կարևոր
1045 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-09 09:32
Հասարակություն

Ադրբեջանը Խնածախում անասուններ եւ տներ է վնասում․ «Հրապարակ»

Ադրբեջանը Խնածախում անասուններ եւ տներ է վնասում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։ Օրերս  խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետեւանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը։