Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ Միքայել Արզումանյանին և շնորհավորել Եռատոնի առիթով։
«Առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվեցի Երեւանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է շարունակում կրել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախյան ազատամարտին Աշոտ Բեկորի վաշտի կազմում 16 տարեկանից միացած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
Ցավով, արդեն երրորդ տարին բանտում առաջինը նրան եմ շնորհավորում Եռատոնի առիթով։
Արհեստական ձգձգումներով նրա դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է, ու հայտնի չէ, թե երբ կավարտվի, որ հաղթի Արդարությունը։
Միքայել Արզումանյանն էր, որ 44-օրյա պատերազմի ամենադրամատիկ պահին, կապիտուլյացիայից 10 օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին ստանձնեց Արցախի պաշտպանության նախարար-բանակի հրամանատարի պաշտոնը՝ հստակ գիտակցելով դժվարին իրավիճակը և կամք ունենալով իր վաստակը հանուն Արցախի պաշտպանության ի գործ դնելու։
Հիշեք նրան և Եռատոնին»: