կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 11:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ Սյունիքում կատարվողից, նա չի կարողանում պատասխանել «Հայաստան» խմբակցության հարցերին

ՀՀ ԱԺ իմքայլական նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները, ստուգում վարորդներին ու փաստաթղթերը, 50 000 դրամ պահանջում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանին հարցին ի պատասխան։

«Մեր հայրենակիցները Կապան-Գորիս ճանապարհով երթևեկում են և չգիտենք, թե ինչպիսի ռիսկերի և վտանգների առջև մենք կարող ենք կանգնել։ Դուք հաճախ եք խոսում ժողովրդի անունից․ հիմա, ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունից և հաշվետվողականությունից ելնելով, կարո՞ղ եք ժողովրդին ասել, թե այնտեղ ՞ կատարվում, արդյո՞ք այս պահին ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը, և երկրորդ՝ ինչ է իրավիճակ է հիմա այնտեղ»,-հարցրեց Աննա Գրիգորյանը։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ՝ զերծ կմնամ, երկրորդ՝ ինֆորմացիայի առումով, անկեղծ, նույնպես տիրապետում եմ այն բանին, ինչը կա պաշտոնական»։

Սիմոնյանը վստահեցրեց՝ իմանալով 2018 թ-ից այս կողմ իշխանության գործելաոճը ոչ թե դեղին մամուլից կամ ասեկոսեներից, ինքը գիտի, որ մշտապես որդեգրվում է ամենաբաց աշխատանքի տրամաբանությունը։

Փաստորեն Ալեն Սիմոնյանը, ամենայն անկեղծությամբ չի տիրապետում, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի Սյունիքի հատվածում, որը Նիկոլ Փաշինյանը առանց որևէ փաստաթղթի, բանավոր պայմանավորվածությամբ հանձնեց Ադրբեջանին։

Մանրամասն՝ տեսանյութում․