|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելը փակել է Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի 6 դպրոց՝ ստիպելով պաղեստինցի աշակերտներին վաղաժամ հեռանալ դպրոցից և հարցականի տակ դնելով ավելի քան 800 այլ դպրոցների կրթությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post–ը:
Անցյալ ամիս ծանր Իսրայելի ոստիկանությունը և Կրթության նախարարության պաշտոնյաները կարգադրել էին Արևելյան Երուսաղեմում գտնվող 6 դպրոցները 30 օրվա ընթացքում փակել:
Այդ 6 դպրոցները կառավարում է ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների հարցերով գործակալությունը (UNRWA):
Իսրայելը պնդում է, որ UNRWA-ի դպրոցներում դասավանդում են հակասեմական բովանդակություն և հակաիսրայելական տրամադրություններ, ինչը գործակալությունը հերքում է: