Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
21-րդ դարում Ադրբեջանը կատարում է միջազգային հանցագործություն եւ հայ ռազմագերիներին հրադադարի փաստաթուղթը ստորագրելուց հետո չի տալիս: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սրա մասին մենք ուզում ենք աղաղակել, իշխող ուժն ասում է՝ պետք է լռենք: Դա ասում էին մինչեւ հունվարի 11-ը այն հիմնավորմամբ, որ հունվարի 11-ին կլուծվի այդ հարցը: Հարցը հունվարի 11-ին չլուծվեց, բայց իրենք շարունակում են նույն քաղաքականությունը: Եկեք ձայն չհանենք: Այդ վախվորած մոտեցումներով ոչ մի բանի չենք հասնի»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի հրաժարականին, Մարուքյանը նկատեց, որ Փաշինյանը չի տեսնում իր հրաժարականի ձեւով խնդիրների լուծումը. «Բայց միաժամանակ խնդիրները չեն լուծվում: Եթե ինքը կարողանար խնդիրները լուծել եւ ասել՝ տեսեք, ես հրաժարական չտվեցի, բայց խնդիրները լուծում եմ, մեր փաստարկները կսկսեին վերանալ: Բայց մեր փաստարկները ուժեղացան»:
Նա ընդգծեց, որ իշխանությունը չունի սկզբունքային դիրքորոշում որեւէ հարցի վերաբերյալ;. «Իրենց երբ պետք է, այդ երեւույթը լավ է, երբ պետք չէ՝ վատ է: Օրինակ, երբ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր է դուրս գալիս, դա լավ է, ողջունվում է, երբ «Իմ քայլից» են դուրս գալիս, դա ստորություն է, դավաճանություն է, լկտիություն է: Ինչ ասես, իրար ասեցին: