|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն ելույթին, որ կան ավերակ վիճակում գտնվող դպրոցներ, իշխանությունը փող չունի այդ դպրոցները վերանորոգելու համար, սակայն հարկատուների վճարած հարկերից 650 միլիոն դրամ է առաջարկում տալ Սահմանադրական դատարանների դատավորներին՝ նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելով. գրում է 168.am-ը:
«Այո՛, դպրոցներն այդ վիճակում են, իսկ ինչու են այդ վիճակում, արդեն 30 տարվա անկախություն ունենք, այդ վիճակում են, որովհետև դուք Հանրապետականի հետ այստեղ նստած, կնոպկա եք սեղմել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։