Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մայիսի 8-ին տեղի ունեցավ Շուշիի ազատագրման օրվան նվիրված ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի միջոցառումը՝ «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով։
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական-քաղաքական ու հանրային գործիչներ։
Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ԱՀ նախկին արտգործնախարար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, Հայ Դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամ Վարդան Գալստյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը։