կարևոր
1768 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-09 17:56
Հասարակություն

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նրան քիչ են. Էրդողանի հակառակորդը երրորդ երկիրն է ավելացրել թշնամիների շարքում

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նրան քիչ են. Էրդողանի հակառակորդը երրորդ երկիրն է ավելացրել թշնամիների շարքում
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով բողոքի ակցիաները: Ձերբակալված Ստամբուլի քաղաքապետի կուսակիցները նույնպես շարունակում են իրենց քաղաքական ակցիաները, որոնց վերջնական նպատակը իշխանության գալն է։ Ապրիլի 19-ին Յոզղաթ քաղաքում Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել հանրահավաքի ժամանակ, որտեղ հատուկ եկել էր տրակտորով՝ գյուղացիներին իր կողմը գրավելու նպատակով: Հանրահավաքում նա անդրադարձել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը։ Մասնավորապես, Օզելն արդեն որերորդ անգամ հայտարարել է․ «Ուղիղ մեկ ամիս առաջ՝ մարտի 19-ին, ուենցանք քաղաքացիկան հեղաշրջման փորձ ունեցանք։ Ես ցավով պետք է մեր երկրի անունից ասեմ՝ նրանք թույլտվություն են ստացել այդ հեղաշրջման համար օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ից, Թրամփից»։ ՀԺԿ-ի երազանքի առաջնորդը մեղադրում է Թրամփին Էրդողանին սատարելու համար: Բայց ահա թե ինչն է ուշագրավ․թւրքական ընդդիմության առաջնորդը բոլորովին այլ կերպ է արտահայտվել Եվրամիության մասին․ «Այնուամենայնիվ, քանի որ մենք չենք ոտնահարելու օրենքը, ինչպես այս կառավարւթյունը, այլ փայփայելու ենք այն, քանի որ մենք կվերականգնենք իշխանությունների տարանջատումը, քանի որ մենք կգնանք դեպի Եվրամիություն Աթաթուրքի կողմից նշված ճանապարհով եւ Թուրքիային կբերենք իրական ժողովրդավարության, այսօր փախած կապիտալը կվերադառնա, եւ ներդրումները, որոնք չեն եկել, կգան»:

Օզելը Թուրքիայի նոր թշնամի է «գտել»։ «Նրանք օգտվեցին այն փաստից, որ նախագահ Էքրեմը (Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն) գտնվում է բանտում, եւ արագորեն ձեռնամուխ եղան Ստամբուլի ջրանցքի նախագծին՝ քաթարցիներին տված խոստումը պահելու համար»։Ստամբուլի ջրանցքի նախագիծը իսկապես գոյություն ունի: Նախագիծը արդարացիորեն քննադատվում է ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ բնապահպանական բնույթի սպառնալիքների եւ 1936ի Մոնտրյոյի Կոնվենցիան փոխարինելու ռիսկի համար: Այստեղ կարեւորն այն է, որ Օզելը, շահարկելով ազգային հայրենասիրությունը, Քաթարը նշանառեց որպես անբարյացակամ պետություն։ Մինչ այդ նման «պատվի» էին արժանանում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Ընդ որում, չի կարելի չնշել եւս մեկ կարեւոր հանգամանք՝ Քաթարը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դաշնակիցներից է։ ՀԺԿ առաջնորդը որոշել է հակաամերիկանիզմը սրելու համար օգտագործել նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: «Մենք Պաղեստինի կողմն ենք եւ Իսրայելի դեմ՝ Բյուլենթ Էջեւիթի եւ Յասեր Արաֆաթի բարեկամության, ինչպես նաեւ Դենիզ Գեզմիշի եւ Պաղեստինի հետ նրա ընկերների համերաշխության ժամանակներից ի վեր։ Էրդողանը, ով իր ողջ կյանքի ընթացքում շահագործում էր պաղեստինյան գործը, յաժմ լռել Է Թրամփի առաջ... Էրդողանի աչքերի մեջ նայելով՝ նա խոսում է պաղեստինցիներին արաբական այլ երկրներ ուղարկելու, Թուրքիա ուղարկելու, այնտեղ արտաքսելու եւ Գազայի փլուզման մասին»:

Սակայն Օզելը որոշել է Էրդողանի դեմ օգտագործել նաեւ Կիպրոսի հակամարտության թեման, որը Թուրքիայի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: «Ապրիլի 4-ին ԵՄ երկրները Սամարղանդում հանդիպել են թյուրքական հանրապետությունների հետ։ Նրանք ճանաչել են Հարավային Կիպրոսը եւ մերժեցին Հյուսիսային Կիպրոսի գոյությունը։ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի կողմից Հարավային Կիպրոսում դեսպանությունների բացումը Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականության սնանկացումն է: Ես հստակ ասում եմ՝ արտաքին քաղաքանությունը, որը վարում էր կառավարությունը, այս շրջանում տապալվել է։ Ինչպես եք հասել դրան: Դուք ստեղծել եք թյուրքական պետությունների կազմակերպություն։ Ինչպե՞ս ստացվեց, որ նրանք, ումից մենք տարիներ շարունակ սպասում էինք Հյուսիսային Կիպրոսի թորքական հանրապետության ճանաչմանը, հիմա ճանաչում են Հարավային Կիպրոսը։»

Տեսնալի է՝ ՀԺԿ առաջնորդը դեմագոգ դուրս եկավ։ Օզելը շատ լավ գիտի՝ ԵՄ-ն չի ճանաչում հյուսիսային Կիպրոսի թուքական հանրապետության գոյութոյւնը։ Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ լիիրավ անդամներ են։ Այնուամենայնիվ, Օզելը կարողանում է քարոզել ԵՄ-ին անդամակցելու համար՝ միաժամանակ քննադատելով Կենտրոնական Ասիայի երկրների կողմից հԿթհ անկախությունը ճանաչելու մերժումը։ Ցույցի ժամանակ Օզելը հռետորական հարցեր է ուղղել Էրդողանին Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների կողմից հԿթհ -իանկախությունը չճանաչելու կապակցությամբ: «Մենք երբեք չենք լռելու այս մեծ աղետի մասին։ Ես Էրդողանին հարցնում եմ՝ ինչ առեւտրի շրջանակներում եք հրաժարվում Էգեյան ծովում մեր իրավունքներից, հրաժարվում Կիպրոսից, հրաժարվում Պաղեստինից։ Ի՞նչ եք անում Թրամփի հետ, որ անարդարացիորեն վաճառում եք այս երկրի շահերը։ Ինչպե՞ս չեք ամաչում»: Եվ կրկին նույն դեմագոգիան, որովհետեւ Աթենքի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումն անպայման կհանգեցնի Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների վատթարացմանը։ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքների եւ հԿթհ շահերի պաշտպանության մասին հեռարձակումը ոչ մի կերպ չի կարելի համատեղել ԵՄ-ին անդամկցելու հետ, որի կազմում են Հունաստանն ու Կիպրոսը։ Իսկ դատելով այն բանից, որ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը ընտրում են կիպրոսցի հույներին, Կիպրոսից, Հունաստանից եւ ԵՄ այլ երկրներից ակնկալել հԿթհ անկախության ճանաչում, պարզապես անիմաստ է։

Արդյո՞ք Օզելը հասկացել է իր արտաքին քաղաքական ծրագրի անիմաստ բնույթը։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ ՀԺԿ առաջնորդը ոչ առաջին, ոչ էլ վերջին քաղաքական գործիչն է, ով օգտագործում է նացիոնալ-հայրենասիրությունը եւ քաղաքացիների հայրենասիրական էմոցիաների վրա ճնշում գործադրում։ Օզելի դեմագոգիան՝ միաժամանակ ԵՄ-ի հետ մերձեցման եւ հԿթհ-ի շահերի պաշտպանության կոճերն այս դեպքում նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր, ենթարկվելով էմոցիաներին, չեն կարող գլխի ընկնել ՀԺԿ առաջնորդի արտաքին քաղաքական ծրագրի ուտոպիզմի մաին, որն ուժգնորեն հիշեցնում է «գունավոր» հեղափոխությունների առաջնորդներին։ Օզելի հարձակումները ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Քաթարի վրա, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ մերձեցման ձգտման ազդարարումները, դրանում հին լիբերալ աշխարհակարգի կողմնակցին են բացահայտում, որի խորհրդանիշը Ջո Բայդենի հեռացած վարչակազմն է։

 

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի