կարևոր
448 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-09 11:25
Հասարակություն

Առկա բոլոր մարտահրավերներին պետք է դիմակայել մեր քաջարի զավակների արիության ոգով. Գարեգին Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։

Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման նվիրական այս օրը, հաղթանակի և խաղաղության տոնին, մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև Հայրենական պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների ու Բաքվում պահվող, գերեվարված հայորդիների, նրանց սիրելիների համար։ Աղոթք բարձրացրեցինք՝ Բարձրյալից հայցելով, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու բոլոր դժվարությունները, բարեշեն դարձնի մեր հայրենի երկիրը»։

Վեհափառը չպատասխանեց լրագրողների քաղաքական բնույթի հարցերին: