|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
«Հրապարակը» գրում է․ Մոսկվայից հետո՝ մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի՝ մասնակցելու տիկնոջ կրթարշավին, հընթացս էլ իր գրաֆիկն է համապատասխանեցրել եւ մի քանի այցելություն կունենա, իսկ մայիսի 11-ին էլ կրթարշավի շրջանակներում կայցելի Քաջարան։ Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ վարչապետի թիկնազորը սանրում է տարածքը, անվտանգային միջոցառումներ են արվում, ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ հոր՝ նկարիչ Հրանտ Դանիելյանի ցուցահանդեսի բացումն է նաեւ այդ օրը պլանավորել եւ հրավիրել Փաշինյանին․ մեզ պատմեցին, որ երեկվանից Փաշինյանի արարողակարգից ու թիկնազորից ցուցասրահի տարածքն են զննում։