Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Աֆղանստանի երկրորդ ամենախոշոր քաղաք Քանդահարի թաղամասերից մեկի վրա (2016 թվականի մարդահամարի համաձայն՝ 614 հազար բնակիչ), Tolo News-ին հայտնել են աղբյուրները:
Նրանց խոսքով՝ թալիբները քաղաքում երկու ավանպոստ են գրավել: Տեղի ոստիկանությանը հայտնել են, որ գրոհայիններին ճնշելու համար լրացուցիչ ուժեր են ժամանել Կանդահար:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից, թալիբները զանգվածային հարձակումներ սկսեցին: Աֆղանստանի տարածքի մեծ մասը, այդ թվում՝ Ուզբեկստանի ու Տաջիկստանի հետ սահմանին գտնվող տարածքները, անցել են ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Աֆղանական բանակի ստորաբաժանումները, փախնելով առաջ շարժվող «Թալիբան»-ի ուժերից, մի քանի անգամ հատել են Տաջիկստանի հետ սահմանը: Այս կապակցությամբ Դուշանբեն հայտարարեց զորահավաքի մասին եւ եւս 20 հազար զինվորական կտեղափոխի սահման: Տաջիկստանում նաեւ հայտարարել են, որ սահմանը պաշտպանելու հարցում ապավինում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հանրապետությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: