կարևոր
2413 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-08 20:30
Աշխարհ

Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ

Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումն ավարտվել է։ Չինաստանի առաջնորդը լքել է Կրեմլը, որտեղ բանակցություններ են վարվել նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև թեյի շուրջ ոչ պաշտոնական զրույց, հաղորդում է ТАСС-ը։

Ընդհանուր առմամբ, ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունները տևել են գրեթե 7,5 ժամ։ Պատվիրակությունների միջև նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ 3,5 ժամ։

Այդ ընթացքում Պուտինը և Սի Ցզինպինը հասցրել են նաև հանդես գալ մամուլի առջև և հանդիսավոր մթնոլորտում ստորագրել երկու համատեղ հայտարարություն։ Պատվիրակությունները ստորագրել են փաստաթղթերի զգալի փաթեթ, դրանց թվում՝ միջկառավարական համաձայնագիր։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը չորսօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։