կարևոր
2896 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-09 09:49
Քաղաքական

Փաշինյանի մոսկովյան այցն ընդամենը դադար է կամ հայ ազգի հիշողության և Արևմուտքի նպատակների մասին

Փաշինյանի մոսկովյան այցն ընդամենը դադար է կամ հայ ազգի հիշողության և Արևմուտքի նպատակների մասին

Եվ այնուամենայնիվ Նիկոլա Վովաևիչը ստիպված էր որոշում կայացնել։ Երկու աթոռի վրա նստելն ակնհայտորեն անհարմար է։ Մեծ Հաղթանակի նախօրեին ձգտել դեպի Եվրամիություն և ցուցադրել նվիրվածություն արևմտյան արժեքներին՝ կնշանակեր հրաժարվել իր ժողովրդի պատմական անցյալից։ Իսկ նման բան չանել՝ կնշանակեր դեմ գնալ Արևմուտքի կամքին՝ միաժամանակ հաստատելով Ռուսաստանի իրավացիությունը 80 տարի առաջվա իրադարձությունների գնահատման հարցում։

Հաղթանակի տոնի նկատմամբ վերաբերմունքն արդեն վաղուց դարձել է չափանիշ՝ կամ երկրի ինքնիշխանության, կամ էլ Բրյուսելից և Վաշինգտոնից կախված վասալային դիրքի։

Արդեն բոլորին հայտնի է արևմտյան քարոզչության ձեռագիրը, որը ձգտում է վերաշարադրել պետությունների պատմությունը այնպես, որ ամբողջ ազգեր կորցնեն իրենց ինքնությունը և ազգային դիմագիծը։

Այդ նույն ճանապարհով գնաց նաև Հայաստանի ղեկավարը, ով ըստ արևմտյան «մեթոդիստների» հռչակեց պետության եվրաինտեգրման ուղին։ Վերջին տարիներին Փաշինյանը ակտիվորեն գործել է՝ վերաշարադրելու հայ ժողովրդի պատմությունը և նրան նախապատրաստելու իր ինքնիշխանությունից անվերապահ հրաժարման։ Արևմուտքին պետք չեն այնպիսի հայեր, որոնք ճանաչում են իրենց հերոսական անցյալը։ Եվրոպացի գլոբալիստները չեն ուզում, որ հայերն իմանան ու հիշեն՝ հենց իրենք էին, որ Կարմիր բանակի կազմում ազատագրում էին եվրոպական երկրները նացիզմից, հենց իրենք էին գրոհում Բեռլինը և ստորագրություններ թողնում Ռայխստագի պատերին, որ հենց իրենք էին հաղթողներ, և Եվրոպան պետք է շնորհակալ լինի նրանց ազատագրման համար։ Այս ամենը հայերն, ըստ Արևմուտքի, չպետք է հիշեն։ Այդ ժամանակ նրանց հեշտ կլինի համոզել, որ պետք է գնալ Եվրամիության առաջ խոնարհված, ներում հայցել և աղաչել արևմտյան հովանավորության համար։ Իսկ հաղթողները չեն աղաչում և չեն խոնարհվում։

Արևմուտքը, որը ֆինանսավորել էր Փաշինյանի գունավոր հեղափոխությունը, հիմա նրանից ակնկալում է ակտիվ քայլեր՝ ուղղված հայ ժողովրդի պատմության վերաշարադրմանը, ձեւավորելով երկրի բնակչության մեջ խեղաթյուրված պատկերացումներ իրենց ազգային ինքնության նշանակության մասին համաշխարհային մակարդակում, ինչպես նաև՝ թե ովքեր են հայ պետականության իրական թշնամիները։

Ինչպես միշտ, հիմնական հույսը դրվել էր արևմտամետ ՀԿ-ների վրա, որոնք լայնորեն իրականացնելով իրենց ծրագրերը Հայաստանում, պատմական ճշմարտության մեջ ներմուծում էին անհիմն վարկածներ՝ հիմնական նպատակով՝ արատավորել հայ ժողովրդի անցյալի կարևորագույն էջերը։ Եվ մեր հասարակության վրա սկսեց հոսել կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր ԽՍՀՄ-ի դերը Հիտլերյան Գերմանիայի պարտության գործում չափազանցված է, թե իբր Գիտլերին հաղթել են միայն արևմտյան դաշնակիցները, թե 89-րդ հայկական հռչակավոր հրաձգային դիվիզիայի զինվորները կռվում էին միայն այն պատճառով, որ վախենում էին արգելակային ջոկատներից և իրենց ընտանիքների գնդակահարություններից, որոնք, իբր, պատանդ էին պահվում։ Թե Գերմանիայում առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը ձգտում էին լքել իրենց ստորաբաժանումները և անցնել դաշնակիցների կողմը, քանի որ ձգտում էին արևմտյան ազատության և ժողովրդավարության։ Եվ նմանատիպ այլ անհիմն հիմարություններ, որոնք ընդգծում են, թե հայերը միշտ սիրել և երկրպագել են Արևմուտքին, իսկ Արևմուտքն էլ՝ որպես հաղթող կողմ, մեծահոգաբար ընդունել է այդ սերը։

Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, սակայն տեղի ունեցավ մի բան, ինչը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ ԱՄՆ նախագահը ընդամենը մեկ ստորագրությամբ դադարեցրեց արևմտյան քարոզչության և գունավոր հեղափոխությունների հիմնական կազմակերպչի՝ USAID-ի գործունեությունը։ Եվ քայքայիչ (աղետաբեր) գործունեություն ծավալող ՀԿ-ների մեծ մասը հանկարծ զրկվեցին ֆինանսավորումից։ Ստի և կեղծիքի հոսքը փոքր-ինչ մարեց։

Այս լուրից ցնցված՝ Փաշինյանը որոշեց ապահովագրվել և ընդունել Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին Մոսկվայում։ Հավանաբար, նա վախենում էր, որ հակառակ դեպքում, հիշողություն ունեցող հայ ժողովուրդը նրան կդիտարկեր որպես նացիստների դաշնակից՝ պայքար, որի ժամանակ, 1943 թվականին Կովկասի ճակատում, զոհվել էր հենց Փաշինյանի պապը։ Սակայն Հայաստանի ղեկավարը, իհարկե, չի դադարել նայել Արևմուտքի կողմը։

Իր ղեկավարին արդարացնելու համար Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույնիսկ հատուկ հայտարարություն արեց՝ փորձելով բացատրել Եվրոպային Փաշինյանի քայլը. «Մայիսի 9-ի Հաղթանակը նաև մեր հաղթանակն է։ Մենք ունեցել ենք 300 հազար զոհ, այդքան մարդ չի վերադարձել… Սա այն օրերից է, որով հպարտանում ենք։ Կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունն ընդհանրապես կապ չունի ԵՄ-ի և այլ հարցերի հետ։ Ամեն տարի աշխարհը փոխվում է… Հնարավոր է՝ հաջորդ տարի որոշենք չմասնակցել…»։ Այսինքն՝ Բրյուսելին բացատրություն տվեցին, որ այս տարի ստիպված էին այդպես վարվել՝ ժամանակավորապես բարդացած իրավիճակի պատճառով։

Ուստի պետք չէ Փաշինյանի մոսկովյան այցը ընկալել որպես իր պատմական հայացքների կամ պետության ինքնիշխանությանը հրաժեշտ տալու ձգտման արմատական վերանայում։ Նրա համար դա ընդամենը դադար է։ Իհարկե, ինքնիշխանության կորուստը երկարաժամկետ գործընթաց է, բայց ամեն ինչ սկսվում է մանրուքներից։ Հետևաբար, նախ և առաջ պետք է պատասխանել ինքներս մեզ՝ ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ՝ ուժեղ, ազատ և մեր նախնիների սխրանքներով հպարտացող, թե՞ Արևմուտքի շահերը սպասարկող, մեր հերոսական պատմության տոների ժամանակ ամաչկոտորեն տներում փակված։

 

 Ս․ Ս․