Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր մեծ տոն է՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակը։ Դա շատ սիմվոլիկ և թանկ տոն է, ոչ թե պարզապես քաղաքական տոն, այլ՝ ԽՍՀՄ ժողովուրդների միավորման տոն է։ Գնահատելի է նաև մյուս դաշնակիցների ներդրումը, բայց մեծ ծանրությունը հենց ԽՍՀՄ ժողովուրդն է իր վրա վերցրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը՝ կարևորելով, որ այս երկրներին միավորում է նաև այն, որ մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը և պնդում այդ պատերազմի և հաղթանակի իրողությունը։
«Ցավոք, այժմ ստիպված ենք լինում պայքարել այդ ճշմարտության համար, որովհետև փորձեր է արվում սևացնել հաղթանակը, սպիտակացնել՝ նացիզմի հանցագործությունները»,- նշեց նա։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։
Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։
«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասաց նա։