կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 17:03
Քաղաքական

Ադրբեջանը փորձում է օգտվել ԼՂ թեմայով հայտարարություններին հայ հասարակության արձագանքից. ադրբեջանագետ

Ադրբեջանը փորձում է օգտվել ԼՂ թեմայով հայտարարություններին հայ հասարակության արձագանքից. ադրբեջանագետ

Ադրբեջանը մինչև ՀՀ նոր իշխանությունների կողմից տարբեր հայտարարություններն էր տանում էր այն քաղաքականությունը, որի ականատեսն ենք վերջին օրերին, այլ հարց է, որ ՀՀ-ում հնչող հայտարարությունների հիման վրա փորձում են էլ ավելի թիրախավորել լսարանը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Մեզ մոտ մի քանի հայտարարություն եղավ՝ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, էլի որոշ բաներ,  այսինքն՝ նրանք տեսնում են, որ եթե տվյալ հայտարարությունը հայ հասարակության շրջանում բուռն է ընդունվում, փորձում են դրանից օգտվել և իրենց մեսիջները տեղ հասցնել: Ցանկացած առիթ նրանք փորձելու են օգտագործել, օրինակ` եթե Մամեդյարովը հայտարարի, որ 2019-ին առաջընթաց է լինելու հակամարտության կարգավորման գործընթացում, և ՀՀ-ում դրան արձագանքեն՝ եթե Ադրբեջանն  առաջընթացի մասին է խոսում, ուրեմն բացասական բան կա, նրանք կչափեն այդ տրամադրությունները և հաջորդ անգամ ավելի շատ կփորձեն  դա օգտագործել: Նրանց համար հեշտ է, քանի որ մեզ մոտ մամուլը և սոցցանցերն ազատ են,  իսկ նրանց մոտ օրենքով ճնշվում են, ուստի մեզ համար դժվար է չափել նրանց մոտ մեր հայտարարությունների էֆեկտը»,- շեշտեց ադրբեջանագետը`հավելելով, որ հարկավոր չէ խուճապի մատնվել:

Ըստ նրա` ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած  խաղաղության արշավի ազդեցությունն Ադրբեջանի  հասարակության վրա նույնպես հնարավոր չէ պարզել, քանի որ նախ չկան սոցհարցումներ, երկրորդ՝  նրանց դեպքում, ինչպես վերևում նշվեց, սոցցանցերը և մամուլը փակ են: 

Ադրբեջանագետը նշեց, որ Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած կադրային փոփոխություններին ադրբեջանական մամուլը  քիչ է անդրադարձել,  քանի որ նրանք տեսան՝ ՊԲ նոր հրամանատար նշանակվեց շտաբի պետը, իսկ նախկին հրամանատարը՝ Լևոն Մնացականյանը, նոր պաշտոն ստացավ: