|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Վախենալով Իրանի արձագանքից՝ Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա պետության ռազմական ուժեր չկան։
Հաշվի առնելով իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի տարածած տեղեկությունը, կարելի է եզրակացնել, որ Բաքվի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Իսրայելի բանակի խնդրանքը՝ դուրս բերել իր զինվորականներին Ադրբեջանից, անուղղակի կերպով ընդունում է այդ երկրում նրանց ներկայությունը։
Եթե որևէ երկիր Իսրայելի դեմ գործողության ժամանակ պաշտպանի Իսրայելին, այն կհամարվի Իրանի վրա հարձակմանը մասնակցած երկիր»,- ընդգծել է ԻՀՊԿ-ն իր հայտարարության մեջ: