կարևոր
3226 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-16 12:47
Քաղաքական

Ադրբեջանի ղեկավարը իր բռնապետական վարչակարգով փորձում է եվրոպական երկրների դեմ պայքար մղել օգտագործելով նրանց գաղութատիրական անցյալը. ադրբեջանագետ

Ադրբեջանի ղեկավարը իր բռնապետական վարչակարգով փորձում է եվրոպական երկրների դեմ պայքար մղել օգտագործելով նրանց գաղութատիրական անցյալը. ադրբեջանագետ

Ալիևի ուղերձի գլխավոր թեզը գաղափարական ռիսկերի մասին էր։ Նշել է ադրբեջանցի պատգամավոր Ասիմ Մոլազադեն։ «Գաղափարախոսական ռիսկերն ուղղված են Ադրբեջանի ազգային արժեքների դեմ։ Բացի այդ, բավական վտանգավոր է որոշ արտաքին դերակատարների ցանկությունը՝ խարխլելու և թուլացնելու ադրբեջանական պետականությունը։ Ի վերջո, կան մեծ թվով վտանգավոր մարտահրավերներ, երբ խոսքը կոնկրետ գաղափարախոսության մասին է: Կա նաև բռնության, ահաբեկչության խնդիր, և այս ամենը վտանգավոր միտումներ են։ Իսկ Ադրբեջանը պետք է պահպանի իր ամբողջականությունը նրանց դեմ պայքարում։ Ի վերջո, Ադրբեջանը պատմականորեն եղել է իսլամական աշխարհի առաջատարը»,-նշել է պատգամավորը։ Այս մասին տելեգրամում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանը հիմա փորձում է դիրքավորվել որպես իսլամական արժեքների պաշտպան, նեոգաղութատրիության, ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ։

Բայց իրականությունը փաստում է, որ հենց Ադրբեջանն է ամենաակտիվ արշավն իրականացրել իսլամադավանների նկատմամբ։ Դեռ 2011 թվականին Իսլամական կուսակցության ակտիվիստները։ Սկսվեց կազմակերպված պետական արշավ նրանց նկատմամբ։ Ադրբեջանում մինչ հիմա շիա հավատացյալները թիրախի տակ են  և համարվում են բռնապետական վարչակարգի սպառնալիք։

Ահաբեկչությունը Ադրբեջանի որդեգրած պաշտոնական քաղաքականությունն է, որն ամենից շատ կիրառվում է հայերի նկատմամբ։ Արցախի ամբողջ պատմությունն ու այնտեղից հայ բնակչության դուրս բերումը այդ քաղաքականության ցցուն դրսևորումն է։

Ադրբեջանի ղեկավարը իր բռնապետական վարչակարգով փորձում է եվրոպական երկրների դեմ պայքար մղել օգտագործելով նրանց գաղութատիրական անցյալը։ Ադրբեջանում ամբողջ հանրությունն է ապրում ճնշված ու լռեցված վիճակում, ցանկացած այլակարծություն արագորեն լռեցվում է, մարդկանց շանտաժի են ենթարկում, այդ երկրում անգամ եղանակից են վախենում բողոքել։ Եվ այդ երկիրը ուզում է հանդես գալ ճնշվածների շահերից։

Միտքս այն է, որ Ադրբեջանի ցանկացած քայլ կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Ես հստակ տեսնում եմ, թե ինչպես կարելի է դիվանագիտական, քաղաքական ու քարոզչական ուղիներով կերտել Ադրբեջանի ագրեսիվ ու բռնապետական իմիջ միջազգային հանրույթում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Դա կօգնի բազմաթիվ վտանգավոր զարգացումներ կանխել, առաջին հերթին, հենց մեր պետության համար»։