|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը մյուսներին ևս կսովորեցնի պատժամիջոցները շրջանցելու արվեստը: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող «Դոհա-2018 ֆորում»-ի (Doha Forum 2018) ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Ակնհայտ է, որ մենք ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում հայտնվել ենք ճնշման ներքո, բայց դրանք մեր քաղաքականության փոփոխության պատճառը կդառնա՞ն արդյոք. ո՛չ: Ես դա կարող եմ երաշխավորել»,- ասել է Զարիֆը՝ հավելելով. «Եթէ կա որեւէ արվեստ, որին կարող է տիրապետել Իրանն ու սովորեցնել նաև մյուսներին, դա պատժամիջոցները շրջանցելու արվեստն է»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Իրանի հրթիռային կարողականությանը, կրկին ընդգծելով, որ դա բացառապես պաշտպանական բնույթի է եւ բանկցության ենթակա չէ: