կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-28 13:08
Առանց Կատեգորիա

«Ի՞նչ կարիք կա շրջանցելու փաստը, որ ԵՊՀ-ի հիմնադիրներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Սիրական Տիգրանյանն է»

«Ի՞նչ կարիք կա շրջանցելու փաստը, որ ԵՊՀ-ի հիմնադիրներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Սիրական Տիգրանյանն է»

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Գյուլումյանն իր էջում գրում է.

«Երևանի պետական համալսարանի մասին խոսելիս բոլորը խուսափում են հիշատակել Հայաստանի առաջին հանրապետության ու դրա հիմնադիր քաղաքական ուժի` ՀՅԴ-ի անունը: Ջրի կաթիլի պես պարզ է, որ մարդիկ, հեղափոխական օրգազմ ապրելով, հայ ժողովրդի պատմությունը հիշում են միայն 2018 թվականից սկսած, բայց ճշմարտությանը ո'չ մի պատնեշ, ո'չ մի իշխանական կաստա չի կարող փակի տակ պահել:
Ինչո՞ւ են համալսարանի մասին ելույթներ ունեցողները «մոռանում» նշել, որ համալսարանի մասին առաջին պաշտոնական որոշումը կայացվել է 1919թ. մայիս ամսին` նախարարների խորհրդում:
Ի՞նչ կարիք կա շրջանցելու այն փաստը, որ համալսարանի հիմնադիրներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Սիրական Տիգրանյանն է, մարդ, որը 1937թ. գնդակահարվեց` դաշնակցական լինելու «մեղքով»:
Հուսով եմ` ոչ մեկիս համար գաղտնիք չէ` որն է այս «մոռացությունների» պատճառը, բայց ուզում եմ նշել, որ շները հաչում են, քարավանն անցնում է:
Տպավորություն է, որ ապրում ենք 30-40-ականների Հայաստանում և Վիսարիոնովիչը հրամայել է գնդակահարել դաշնակցականներին:
Թող Դաշնակցության վրա առաջինը քար նետի այն քաղաքական ուժը, որն այդ կուսակցության կատարածի գոնե մեկ տոկոսը կատարել է...»