|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.
«Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ ԲՀԿ խմբակցության և քաղաքական խորհրդի անդամները ներկայացրին ներկուսակցական և ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են, և որևէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։
ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է:
Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել և աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: