Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախքան Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելը Մոսկվան Երևանին այն շրջանցելու առաջարկ էր ներկայացրել։ Այս մասին «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
«Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ շեշտելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվել են», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ ԱԳՆ-ում նաև հավելել են, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշում ընդունել։
«Եթե Երևանում շարունակում են շահագրգռված մնալ սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, հայկական իրավական համակարգի շրջանակներում դրա հնարավորությունները կան»,- հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում: