|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն վնասում Թեհրանին, իսկ Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը միայն ավելանում է: Այս մասին Զարիֆը գրել է իր Twitter-ում 2015 թվականի հուլիսի 14-ին Համատեղ գործողությունների ծրագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:
Զարիֆը նշել է, որ վեց տարի առաջ Վիեննայում կնքված գործարքը թույլ է տվել հակասություններ առանց պատերազմի:
«Օբաման հասկանում էր, որ պատժամիջոցները չեն կարող կաթվածահար անել իրանական օբյեկտների աշխատանքը, մինչդեռ Թրամփը, իր մակերեսային մտածողությամբ, հավատում էր, որ կարող է դա անել: Փաստն այն է, որ դա երբեք չի հաջողվի»,- գրել է նա:
Իրանական դիվանագիտության ղեկավարը ներկայացրել է աղյուսակ, որը համեմատում է իրանական միջուկային կայաններում ցենտրիֆուգների քանակն ու հզորությունը պատժամիջոցների կիրառումից առաջ և հետո: «Նախագահը (Բայդենը) պետք է ուշադիր կարդա այս տվյալները»,- գրել է նախարարը: