|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են թմրամիջոցների դեմ պայքարի գործում միջազգային համագործակցությանը: Այս մասին այսօր թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով կազմակերպված խորհրդաժողովում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ միակողմանի գործողությունները եւ Իրանի ժողովրդի դեմ ծավալված տնտեսական պատերազմն ու ահաբեկչությունը խոչընդոտում են միջազգային համագործակցությանը, հատկապես՝ թմրամիջոցների դեմ պայքարի գործում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք այլ երկրներ անմիջական պատասխանատվություն են կրում թմրանյութերի դեմ պայքարում միջազգային համագործակցության խոչընդոտման անցանկալի հետեւանքների համար:
Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործում անհրաժեշտ է կենտրոնանալ միջազգային համագործակցության վրա՝ այն զերծ պահելով քաղաքական անհարկի շահարկումներից եւ միակողմանի գործողություններից: