Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային գործողություններ իրականացնել երկու երկրների ազգային արժույթներով՝ ռուբլիով և թումանով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմիին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ:
«Կան պայմանավորվածություններ և հնարավորություններ։ Իրանը պարզապես ցանկանում է դրանք օգտագործել Ռուսաստանի հետ ռուբլիով և թումանով առևտրային գործողություններ իրականացնելու համար»,- պարզաբանել է Քարիմին:
Առևտրի ոլորտում Մոսկվայի և Թեհրանի հետագա համագործակցության մանրամասներն այս պահին չեն հաղորդվում։
Բացի դրանից, Քարիմիի խոսքով, Թեհրանը Մոսկվային միջոցներ է առաջարկել պատժամիջոցներից խուսափելու համար։
«Իրանը, հիմնվելով վերջին տարիներին պատժամիջոցների տակ գտնվելու՝ իր հարուստ փորձի վրա, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ամերիկյան գերիշխանության և թշնամական երկրների ազդեցությունից դուրս գալու համար, որոնք նա առաջարկել է ռուսական կողմին»,- ասել է Քարիմին։