Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի կունենա սեմինար` «Եփրատն ու Տիգրիսը՝ որպեսԹուրքիայի ջրային իմպերիալիզմի կարկառունգործիքներ` ընդդեմ քրդական շարժումների» թեմայով: Բանախոսը կլինի Գերմանիայի Յենա քաղաքի ՖրիդրիխՇիլլերի անվան համալսարանի Քաղաքագիտությանինստիտուտի ասպիրանտ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
Հայկ Գաբրիելյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ է: Հ. Գաբրիելյանը թուրքագիտության մագիստրոսի կոչում ունի, հեղինակել է 200-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածներ, որոնք վերաբերում են Թուրքիայի արտաքին, ներքին, էներգետիկ և ռազմական քաղաքականություններին: Նա անհատապես համագործակցում է նաև այլ հետազոտական հաստատությունների և ամսագրերի հետ, ինչպիսիք են՝ Միջին Արևելքի ինստիտուտը, Նորավանք հիմնադրամը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Անալիտիկոն ամսագիրը, Տարածաշրջանային հարցերի ամսագիրը և այլք: Գերմանիայի Յենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտում նրա դոկտորական ուսումնասիրության թեման է` «Թուրքիայի ջրային քաղաքականությունը` որպես քաղաքական ռազմավարության մաս»:
Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:
Ամսաթիվ` 2018 թ. դեկտեմբերի 5, ժամը` 14:30:
Հասցե` ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ: