կարևոր
859 դիտում, 6 ժամ առաջ - 2025-12-14 11:33
Հասարակություն

Հայաստանի արվեստագետների դերը քաղաքացիական շարժումների «անարվեստագետ» լինելու մեջ

Հայաստանի արվեստագետների դերը քաղաքացիական շարժումների «անարվեստագետ» լինելու մեջ

Արվեստը միշտ եղել է սոցիալական և քաղաքական փոփոխությունների հզոր գործիք: Արվեստագետները համարվում են հասարակության մի որոշակի տեսակի կապիտալ՝ խորհրդանշական կապիտալի կրողներ, ովքեր իրենց ստեղծագործություններով, մշակութային արժեքներով և խորհրդանիշներով ստեղծում են «խորհրդանշական կապիտալ»: Այս կերպ, արվեստագետները ստեղծագործական ու մշակութային գործունեությամբ կարևոր դեր են խաղում հասարակական և մշակութային կառուցվածքների ձևավորման մեջ, ինչի միջոցով ազդում են սոցիալական կյանքի այլ ոլորտների վրա:

Արվեստագետները իրենց արվեստի միջոցով (նկարչություն, երաժշտություն, կինո և այլն) հաճախ կարևոր դեր ունեն քաղաքացիական դիմադրության և սոցիալական ու քաղաքական շարժումների մեջ, ինչը արտահայտվում է և՛ անհատական մասնակցությամբ, և՛ քաղաքական իրադարձությունների հիշատակման ու պահպանման միջոցով:

Դիմողական ու վիզուալ դարաշրջանում, արվեստը կարող է դառնալ շարժումների շարժիչ ուժ և համախմբման ու ընդվզման խթան: Իրականում, արվեստագետները իրադարձությունները և զգացմունքները գրանցելով օգնում են պահպանել պատմությունը և հանրային հիշողությունը, դառնալով նրանց ձայնը, որոնց ձայնը լսելի չէ:

Արվեստը կարող է մարտահրավեր նետել իշխանություններին այնպես, ինչպես դա բառերը չեն կարող անել: Արվեստը խորհրդանիշների և ինքնաարտահայտման միջոցով ոգեշնչում է մարդկանց գործելու և կառուցում իրենց հատուկ հանրությունը: Արվեստի միջոցով կարելի է բարձրացնել հասարակական և քաղաքական խնդիրների վերաբերյալ իրազեկությունը և հարթակ տալ եզրագծից դուրս մնացած խմբերին:

Այս պատճառով, անկախ և քննադատական արվեստագետները՝ ցանկությամբ թե անգիտակցաբար, հաճախ իրենց ստեղծագործություններում արտահայտում են սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային խնդիրները և ճանապարհ բացում դրանց քննադատության համար: Այսպիսի արվեստը նպաստում է հանրային իրազեկության բարձրացմանը տարբեր դժվարությունների վերաբերյալ և կարող է հիմք հանդիսանալ սոցիալական փոփոխությունների համար: Անկախ և քննադատական արվեստագետները սովորաբար նպաստում են այլամիտ կամ քննադատական մտածողության տարածմանը և խթանում քննարկումները հասարակության տարբեր խնդիրների շուրջ՝ օգտագործելով իրենց ստեղծագործությունը մարտահրավեր նետելու ներկայիս կարգին և փոխելու այն, ինչ ուզում են տեսնել:

Դրան իբրև օրինակ կարելի է նշել երկու դեպք:

1-Էստոնիայի անկախության համար «երգող հեղափոխությունը»: Բալթյան երկրների ընդդեմ ԽՍՀՄ ապստամբության ժամանակ (1987-1991) երկու միլիոն մարդ կազմեց մարդաշղթա, ձեռք ձեռքի բռնած երգեց ավանդական երգեր՝ վերակենդանացնելով ազգային միասնության զգացումը:

2-1990-1991 թթ. Մալիի ընդդիմություն Տրաուրեի դիկտատուրային: Մալիի գյուղացիները ավանդական խմբեր՝ «երգիչներ», կազմեցին և տեղից տեղ հաղորդեցին բողոքի մասին: Քանի որ շատերն անգրագետ էին, բանավոր պատմությունը՝ հատկապես տեղի երաժշտության միջոցով, դարձավ ADEMA-ի պայքարի հզոր գործիք դիկտատուրիայի դեմ:

Բայց, թվում է, որ այսօր Հայաստանում արվեստի և արվեստագետների վիճակը այդպիսին չէ. կարծես նրանք իրենք իրենցից զատված են հասարակությունից և որևէ պատասխանատվություն չեն զգում դրա հանդեպ: 2020 թ. պատերազմի, Ղարաբաղի աղետալի մարդկային ու տարածքային կորուստների և հաջորդող իրադարձությունների ավելի քան հինգ տարի անց մենք չենք տեսնում որևէ բողոքարար ակտիվություն այս արվեստագետների կողմից:

Իրականում կարելի է ասել, որ հայ արվեստագետների դերը քաղաքացիական շարժումների անկարողության մեջ է, և դա հասարակությունը երբեք չի մոռանա:

Իսակ Հունանեսյան

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ