կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 16:01
Քաղաքական

Աշխատում ենք խուսափել նախորդ տարիների բոլոր շարժումների բացթողումներից, սխալներից. ԲՀԿ-ականի ակնարկը

Աշխատում ենք խուսափել նախորդ տարիների բոլոր շարժումների բացթողումներից, սխալներից. ԲՀԿ-ականի ակնարկը
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը լուրջ հակասություններ չի տեսնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կուսակցությունների` միմյանց ուղղված վերջին հայտարարություններին, մասնավորապես` հանրահավաքային պայքարի մասին, նշեց, որ ոչ թե հակասություններ են առկա կամ սուր առճակատումներ, այլ կան տարբեր աշխատանքային մոտեցումներ:  Պատգամավորի համոզմամբ` ԲՀԿ-ն շարունակելու է հանրահավաքային պայքարը:
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ե՞րբ է լինելու եռյակի հաջորդ հանրահավաքը, Վահե Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել: «Կորոշենք ճիշտ ժամանակը, ճիշտ պահը: Մենք չենք ուզում, որ հանրահավաքը դառնա ինքնանպատակ, մեզ համար հանրահավաքը միջոց է: Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք և պարտության որևէ հնարավորություն մեզ համար չենք թողնելու: Մենք գնում ենք հանգիստ, ռացիոնալ, ճշգրիտ քայլերով: Մենք գնում ենք մի ճանապարհով, որը հաշվի է առնում նախորդ տարիների բոլոր շարժումների բացթողումները, սխալները, աշխատում ենք խուսափել դրանցից: Մեզ համար հանրահավաքները, զանգվածային մյուս միջոցառումները միայն միջոց են` նպատակին հասնելու համար»,- ասաց նա: