կարևոր
3049 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-07 13:45
Քաղաքական

Տարածաշրջանը ջրային ռեսուրսների խնդիր ունի և Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում Սևանի ջրային պաշարների նկատմամբ․ Աբրահամ Գասպարյան

«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը նման հարցադրում արեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

Նա նշեց, որ իր այս հարցն ուղղված է այն միջնորդներին, տերություններին, որոնք պարբերաբար Հայաստանի սահմանների վերաբերյալ անում են հայտարարություններ՝ մեկ ընդունելով «Զանգեզուրի միջանցքի» փաստը, մեկ մերժելով այդ գաղափարն առհասարակ։

Աբրահամ Գասպարյան ընդգծեց, որ պատերազմի հնարավորությունը հերթական անգամ ամբողջովին գետնին է  հավասարեցնելու երբևէ  ոչ թե կայուն, այլ արդար ու համապարփակ խաղաղության հասնելու ցանկացած միտում մեր տարածաշրջանում։

Մանրամասն՝ տեսանյութում։