կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 17:19
Հասարակություն

Դուգինը ներկայացնում է ռուսական իմպերիալիզմի շահերը. Արթուր Աղաբեկյան

Դուգինը ներկայացնում է ռուսական իմպերիալիզմի շահերը. Արթուր Աղաբեկյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա մասնավորապես ասել էր`  ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր:

«Օրերս կարդացի, որ Դուգինը մի շարք ռուս գործիչների հետ այցելել է Լելե Թեփեի բլուր, ուր հայտարարել է, որ իբր ինքը «առաջին անգամ է այցելում Ղարաբաղ», ուստի ուզում եմ կիսվել մի հուշով.
Ալեքսանդր Դուգինին հանդիպել եմ Ստեփանակերտում 1994թ. աշնանը, ճիշտ օրը չեմ հիշում: Ստեփանակերտում նա ցանկացել էր հանդիպել դաշտային հրամանատարների հետ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպմանը որպես հրամանատար՝ ներկա եմ եղել միայն ես: Իրեն ուղեկցում էին այդ օրերի արցախյան քաղաքական գործիչներ:
Դուգինը հորդորում էր մեզ, որ օր առաջ պետք է վերսկսել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ ադրբեջանը ոչ միայն Արցախի և Հայաստանի թշնամին է, այլև Ռուսաստանի Դաշնության: Երբ ես իրեն ասացի, թե այդ դեպքում ինչու Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի օգնում արդիական զենքեր ձեռք բերելու հարցում, նա պատրաստակամություն հայտնեց, որ Մոսկվա վերադառնալուն պես կմիջնորդի ՌԴ Գլխավոր Շտաբին մեզ հարյուրավոր արդիական СВД տիպի դիպուկահար հրացաններ մատակարարելու համար, ակնկալելով, որ նա ամեն օր ուրախությամբ կլսի հայ դիպուկահարների կողմից խոցված հարյուրավոր ազերի զինվորականների մասին լուրերը: 
Իր խոսքից ես հասկացա և այդ մասին իմ կարծիքը հայտնեցի ինձ ուղեկցող հայ գործընկերներիս, որ սա ոչ թե ՌԴ ազգային շահերը ներկայացնող գործիչ է, այլ քողարկված ազգայանական է և ներկայացնում է ռուսական իմպերիալիզմի շահերը: Սրանում է՛լ ավելի համոզվեցի հետագա տարիներին՝ հետևելով նրա տարբեր հայտարարություններին: 
ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ աշխատած տարիներին, մի առիթով, ռուսական բանակի մի գեներալ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ինձ ասաց, որ մենք՝ ռուս գեներալներս, Հայաստանին նայում ենք որպես գուբերնիա, երբ ես ցուցադրաբար վեր կացա, որ հեռանամ, նրան ասացի. «Աչքիս դու Դուգինի ընկերն ես»: Նա ժպտաց ու ասաց. «Սխալվում ես գեներալ, Դուգինը քաղաքական պոռնիկ է»»,- գրել է Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում: