Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ: 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության և կանանց ձայներ են լսվել: 2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ ծնված 1999 թվականին, ով, ըստ վերջինիս պապի հաղորդման, վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում:
Ոստիկանությունից Yerkir.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ արդեն իսկ կա բերման ենթարկված: Այլ մանրամասներն՝ ավելի ուշ: Կատարվում է քննություն: