|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել այսօր կառավարության շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնց ընթացքում ոստիկանները, բռնություն կիրառելով, բերման էին ենթարկել բողոքի ակցիա իրականացնող կանանց։
«Խստիվ դատապարտում ենք այսօր՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ գործողություն իրականացնող կին ցուցարարների նկատմամբ: Ոստիկանների արարքն ավելի զարհուրելի է դառնում, երբ պարզում ենք, որ բռնության ենթարկված եւ բերման ենթարկված կանանց թվում եղել են Արցախյան պատերազմում զոհվածների դուստրեր, կանայք եւ մայրեր:
Ոստիկաների արարքն ավելի նողկալի է դառնում այն պատճառով, որ նրանք հայ կնոջ նկատմամբ ուժ են կիրառել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի օրը, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Դատապարտելով ոստիկանների կողմից ուժի կիրառումը, միաժամանակ պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը եւ բռնարարքի մասնակից ոստիկաների պաշտոնանկությունը եւ հեռացումը ուժային կառույցներից»։