կարևոր
307 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-20 13:31
Հասարակություն

Բերման ենթարկված տղայի մոր առողջական վիճակը վատացավ․ շտապօգնություն կանչեցին

Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առջև։ Նրանց պահանջն է՝ շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։

Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց։ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին։  Հավաքվածները պատմեցին, որ ոստիկանը հրել են մի տարեց կնոջ, վերջինիս տղան էլ հարվածել է ոստիկանին։ 

«Ուզել են ճանապարհն անցնել, ոստիկանը հրել է  այդ կնոջը, տղան էլ էպիլեսպիայով հիվանդ է, այդ պահին չի գիտակցել ու ոստիկանին հարվածել է։ Եթե մորը հրում են, երեխան էլ պետք է արձագանքի»,- նշեց  ակցիայից մասնակիցներից մեկը։ 

Բերման ենթարկված 41-ամյա տղամարդու մոր ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնություն։ 

Մանրամասն՝ տեսանյութում։