|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան` ժամը 22.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Մեքենայի մեջ 2 երիտասարդ է եղել, որոնց ծանր վիճակում` բազմաթիվ կոտրվածքներով, տեղափոխել են հիվանդանոց:
«Էրեբունի» հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Աշոտ Դանիելյանը:
«Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Երիտասարդն ունի պոլիտրավմաներ»,- հայտնեց նա: