Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 7-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել:
Ժամը 07.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 06.30-ից 06.50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել է Արշակունյաց պողոտայի 16 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և, ոչինչ չգողանալով, հեռացել է:
Գևորգ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: