|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում երեկ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Եգոր Շչերբակովին սպանողին գնտնելու պահանջով: Շչերբակովը սպանվել է երեքշաբթի գիշերը. տեսախցիկների համաձայն՝ նրան սպանողը ոչ սլավոնական արտաքինով մեկն է եղել, ով դանակահարել է տղային և փախուստի դիմել:
Ինչպես հայտնում է AZE.az-ը, սպանության գործով կասկածյալը դեռ չի ձերբակալվել՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը իր տրամադրության տակ ունի վերջինիս մասնակցությամբ սպանության տեսագրությունը:
Ըստ Известия թերթի՝ 25-ամյա Շչերբակովի սպանության գլխավոր կասկածյալն ադրբեջանցի է: