Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը, ինչ մտադրություններ ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը:
«Կային փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեց, բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը և նշեց` պայմանավորվածություն կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես քննարկում լինի, որ դա չհնչի մերկապարանոց, պետք է քննարկվի կուսակցությունում:
Մելքումյանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք մնում են իրենց տեսակետին` ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է կայանան մայիս կամ հունիս ամիսներին, ինչպես ասված է կառավարության ծրագրում:
Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն վարչապետի թեկնածու, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել, բայց իրենք թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում չունեն: ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Yerkir.am-ի հարցին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կշարունակի՞ պաշտոնավարել, ինչպես հայտարարեց վարչապետը, Մելքումյանն արձագանքեց, որ տեղեկություն չունի: