կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 13:04
Հասարակություն

Մենք ինքնանպատակ հակադրվելու և դիվիդենդներ հավաքելու մտայնություն չունենք. Միքայել Մելքումյան

Մենք ինքնանպատակ հակադրվելու և դիվիդենդներ հավաքելու մտայնություն չունենք. Միքայել Մելքումյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված` Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը: ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով` կառավարությունը կարող է համահեղինակների հետ քննարկել նաև իրենց առաջարկները, որ ավելի արագ արդյունք լինի:

«Ի՞նչ եք կարծում, եթե այս օրենքի նախագիծն արդեն հասել է հանձնաժողով, պրակտիկան էլ ցույց է տալիս, որ կառավարության նախագծերը երկար ճանապարհ են անցնում, ի՞նչն է խնդիրը: Աշխատենք միասին, առաջին ընթերցմամբ անցնի, բոլոր համահեղինակների հետ քննարկենք ձեր առաջարկները, որ արագ լինի: Մենք ինքնանպատակ հակադրվելու և դիվիդենդներ հավաքելու մտայնություն չունենք»,- ասաց Մելքումյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը նշեց, որ իրենք քննարկումներ նախատեսում են, մանավանդ, որ նոր ինստիտուտ է մտնելու աշխատանքային հարաբերությունների մեջ, և Աշխատանքային օրենսգրքում հաճախակի փոփոխությունները ձեռնտու չեն:

«Նախագիծը կառավարության քննարկման է ներկայացված, բացի այդ` ես վկայակոչում եմ խտրականության բացառման հոդվածը. առաջարկվող տարբերակում խտրականություն չկա: Բայց եթե այս հոդվածը տեղափոխենք այս նախագծից մյուս նախագիծ` խնդիրներ կլինեն թե' խտրականության մասին դրույթի հետ, թե' այլ դրույթների: Ավելի նպատակահարմար կլինի` այդ տարբերակով քննարկվի: Մեր առաջարկությունները միջազգային մեր գործընկերների հետ էլ են համաձայնեցված»,- ասաց նա:

Մելքումյանը հակադարձեց, որ կասկածում է, թե իրենց առաջարկում խտրականության տարրեր կան:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ հարցրեց` եթե կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված առաջարկին, ինչո՞ւ չեն աշխատում հեղինակների հետ: