Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը: Պատգամավորի բնորոշմամբ՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք ծախսերի գծով կարելի է խնայողություններ անել:
«Ռուսաստանից մեր ստացած գազի գինն էապես տարբերվում է սպառողի ստացած գազի գնից: Գազի սակագինը հնարավոր է իջեցնել մինչև 5-7 տոկոս: Եթե 12 տարի առաջ մարժան` սահմանից ձեռք բերված գազից մինչև սպառող, լինում էր 40 դոլար, ապա հիմա այն կազմում է 200 դոլար: Տարբերությունը հսկայական է»,- նշեց Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ «Գազպրոմ»-ի ծախսերն ավելացել են հիմնականում աշխատավարձերի պատճառով: «Եթե առաջ «Գազպրոմ»-ի աշխատակիցների աշխատավարձերը 109 հազար դրամ էր, ապա 100 հազարով ավելացել է: Դա բացատրվեց այն փաստով, որ միջին աշխատավարձ են ստանում «Գազպրոմ»-ի աշխատակիցները և, համեմատության կարգով, չեն ստանում ավելի մեծ աշխատավարձ, քան ՀԷԿ-երի աշխատակիցները: Ինչպես նաև 1000 հոգով ավելացել է աշխատակիցների թիվը: Եթե աշխատավարձի հիմնավորումները հասկացանք, ապա այս խնդիրը, որ 1000 աշխատատեղով համալրվեց «Գազպրոմ»-ը, անհասկանալի է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Շեշտադրումներ պետք է արվեն` գազի կորուստների հետ կապված: Նորմատիվ սահմանված կարգով գազի կորուստները պետք է լիեն 5.37 տոկոս: Ես չեմ հիշում վերջին 10 տարիների ընթացքում, որ կորուստների չափերը գոնե մոտ լինեն այդ թվին: Միշտ շատ են եղել կորուստները: Վերջին տարվա ընթացքում գրանցվել է 8.64 տոկոս կորուստ: «Գազպրոմ»-ն ունենում է տարեկան 50 միլիոն խորանարդ մետր ավելի կորուստ այս տեմպերով աշխատելու դեպքում: Այստեղ հարց է ծագում, թե «Գազպրոմ»-ը ինչո՞ւ ոչ մի ներդրում չի կատարում` կորուստները պարզելու ու նվազեցնելու համար»: