կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 15:00
Քաղաքական

ԲՀԿ-ն որոշում չունի` ընտրություններին առանձի՞ն մասնակցել, թե՞ դաշինքով. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ն որոշում չունի` ընտրություններին առանձի՞ն մասնակցել, թե՞ դաշինքով. Միքայել Մելքումյան

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է, որ  ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի` ընտրություններին մասնակցելու է դաշինքո՞վ, թե՞ առանձին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Դեռևս որոշում չունենք, որովհետև դեռևս որոշում չկա նոր ընտրությունների օրվա հետ կապված։ Երբ լինի, այն ժամանակ էլ կունենանք»։

 Դիտարկմանը` կան հրապարակումներ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին «Սասնա ծռերի» հետ մասնակցել, Մելքումյանը հակադարձեց. «Բացարձակ այդպիսի բան չեմ լսել»։

Հարցին՝ կա՞ այնպիսի ուժ, որի հետ համագործակցությունն իրենք բացառում են, պատասխանեց. «Հիմա այս ընտրություններին գնում են հանունի, ոչ թե ընդդեմի»։

Մելքումյանը նաև ընդգծեց, որ ընտրություններում իրենց շանսերը լավ է գնահատում։ «Եկեք այսօր եղանակի կանխատեսմամբ չզբաղվեմ, բայց ասեմ, որ մեր շանսերը շատ լուրջ եմ գնահատում»,- շեշտեց նա։