Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողներին ներկայացրեց իր դիտարկումները եռյակի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ: Ըստ նրա` հարթակում ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ: «Ծառուկյանը կոնկրետ առանցքային խնդիրների մասին խոսեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ մտքեր էին, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց բաներ, որոնք բացարձակ կապ չունեին եռյակի գաղափարների առանցքի հետ»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ չի կարողացել ղեկավարների ելույթներում մի սյուն գտնել, որը կփաստի, որ նրանք միասին են: «Ես շատ կուզեմ, որ միասին լինեն, քանի որ այն ընդդիմությունը, որը կարողանում է օբյեկտիվ գնահատականներ տալ, օգնում և զգոնացնում է իշխանություններին»,- նշեց նա:
Սակայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չհամաձայնեց Ալեքսանյանի հետ` նշելով, որ փաստը, որ եռյակ կազմող կուսակցությունները, որպես խորհրդարանական համագործակցության ձևաչափ, խորհրդարանից դուրս` իրենց ղեկավարների մակարդակով, վերածվել են կուռ կառույցի, ակնհայտ է:
Ըստ նրա` սխալ է ասել, որ նրանք ծրագրային դրույթներ չունեն, իսկ այն, որ տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ կարող են տարբեր գաղափարներ ունենալ, նորմալ է: «Սա նորմալ է: Հո նրանք բոլորը նույն գաղափարախոսությունը չունեն: Այլ բան է գաղափարախոսություն, ծրագրային դրույթներ, այլ բան է, որ այս փուլում այս երեք կուսակցությունները թողել են որոշակի տարբերությունները, կարևորել են, որ մենք գահավիժման եզրին ենք, և եկել են, այս իրավիճակից դուրս գալու միասնական ջանքեր են գործադրում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: