Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: Այս պահին պատգամավորներն ընտրում են ԱԺ նախագահին: Հիշեցնենք` թեկնածուները երկուսն են՝ հանրապետական Արա Բաբլոյանը և «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:
Քվեարկության ընթացքում լրագրողները «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցին` «Ծառուկյան» դաշինքն ո՞ւմ օգտին կքվեարկի: Նա ասաց, որ որոշում չկա այս պահին, ով ինչպես ուզի, այնպես էլ կքվեարկի:
Հարցին՝ ինքը հանուն ինչի՞ է քվեարկել, Մելքումյանն արձագանքեց. «Հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտը իսկապես կենսունակ մարմին դառնա: Պառլամենտում էլ շատ խնդիրներ կան, այնպես որ` ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»:
Իսկ հարցին՝ ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը ԱԺ նախագահի թեկնածու չառաջարկեց, պատգամավորը պատասխանեց, որ իրենք այդպես են որոշել: «Թեկնածուներ միշտ էլ կան: Կարող ենք առաջարկել, բայց մենք միշտ էլ իրատեսական ենք գնահատում իրավիճակը և ռեալ քայլեր պետք է անենք: Սա քաղաքական որոշում է, ինքնանպատակ չպետք է լինի»,- նշեց նա:
Իսկ ո՞ւմ է ընտրել Մելքումյանը: Նա ասաց, որ գաղտնիք է:
Ի դեպ, Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ընտրելու են ԱԺ նախագահի ընդդիմադիր թեկնածուին, «Ծառուկյան» դաշինքի ևս մեկ անդամ` Վահե Էնֆիաջյանը, նույնպես պատասխանեց, թե գաղտնիք է: