| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն է առաջադրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը: ՔՊ-ն էլ հայտարարություն էր տարածել, թե կուսակցությունը չի աջակցի Սևակ Միքայելյանին:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունը չի սատարում իր որդուն, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ցանկանում են` ազատ մրցակցություն լինի: «Պետք է լինի ազատ մրցակցություն, որ մյուս թեկնածուները ընկճված չլինեն: Կա 5 թեկնածու: Իմ ցանկությունն էլ է եղել, որպեսզի ազատ մրցակցություն լինի»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ եթե մեկին պաշտպանում է կուսակցությունը, այդ թեկնածուն ինչ-որ տեղ առավելություն է ունենում:
Դիտարկմանը` վարչապետը Երևանի ավագանու ընտրություններում սատարում էր Հայկ Մարությանին, Միքայելյանն արձագանքեց, որ իր ցանկությունն է, որ Հրազդանում նորմալ ընտրություններ լինեն: «Ինչպես իմ տղան, այնպես էլ 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն թեկնածություն դնեն: Հիմա իմ երեխան թեկնածություն ա դրել, ես ուզում եմ մրցակցության մեջ մտնի` ազատ ու ակտիվ, հաղթի` հաղթի, չէ` չէ»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ որդու քարոզարշավին չի մասնակցելու: «Իմ որդին է թեկնածությունը դրել, ես չեմ դրել, ես քարոզարշավին չեմ մասնակցելու»,- ասաց նա: