|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մինչ նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում կրքերը թեժանում էին, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը գտնվում էր հիվանդանոցում: Yerkir.am-ի տեղեկություններով` նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ապաքինվելուն պես կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
Մեր թղթակցի հետ զրույցում նախկին պատգամավորը նշեց, որ իր համար նշանակություն չունի, թե ով է ժողովրդին առաջնորդում: Եթե այդ հանրահավաքներն ուղղված են ապագա սերնդի բարօրությանը, ինքը պատրաստ է միանալ դրանց:
«Եթե առողջականս թույլ տար, ապա 100 տոկոս` ժողովրդի կողքին էի լինելու: Որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ ես»,- ասաց Սասուն Միքայելյանը: